Թուրքական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտասվել է, երբ ընթերցվել է Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների» առաջնորդի նամակը գրված եգիպտական վերջին իրադարձությունների ժամանակ մահացած աղջկան։
Սակայն Թուրքիայի վարչապետի արտասվելը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից։ Թե սոցկայքերում, թե մի շարք լրատվամիջոցներում հեգնել են Էրդողանին՝ հիշեցնելով, թե Թուրքիայում էլ տարբեր իրադարձությունների ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ, այդ թվում եւ երեխաներ են զոհվում, սակայն նա երբեւէ չի արձագանքնել։
Թուրքական OdaTv կայքը նույնիսկ օրինակ է բերել, երբ Էրդողանին հարցրել են իր դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից սպանված մարդկանց մասին, որին Էրդողանն արհամարհական պատասխան է տվել։
Թուրքական Sozcu-ում հրապարակված հոդվածում է Էրդողանին խորհուրդ են տալիս, նախ արտասվել սեփական երկրի քաղաքացիների, հետո մյուս երկրների քաղաքացիների համար։



























