Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է լրատվամիջոցներում ատելություն եւ թշնամություն սերմանող նյութերի 2013-ի հունվար-ապրիլ զեկույցը։
Զեկուցը, որը կազմված է 53 էջից, ներկայացնում է 2 բաժին։ Ըստ զեկույցի՝ 2013-ի հիշյալ ժամանակահատվածում թուրքական մամուլում հրապարակվել է ատելություն եւ թշնամություն հրահրող 104 հրապարակում։ Հիշյալ հրապարակումների գերակշիռ մասը սյունակագիրների հրապարակումներում են։
Ատելություն եւ թշնամություն սերմանող նյութերի հրապարակման մեջ առաջատարը պարբերականն է Milli` 21 հրապարակում, Ortadogu` 19 հրապարակում, Yeni Akit` 13, Yeni Mesaj` 11 հրապարակում, Yeni Cag` 11 հրապարակում, Anayurt` 5 հրապարակում։
Հրապարակումներում ամենաշատը թիրախավորված են հայերը, որոնց հետեւում են հրեաները։ Հայերից եւ հրեաներից հետո ատելություն սերմանող հրապարակումներն ուղղված են քրդերի եւ հույների դեմ։





























