Forbes Woman 2013-ում Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը գլխավորում է Մոսկվայի նախկին քաղակապետ Յուրի Լուժկովի կին Ելենա Բատուրինան: Նրա կարողությունը 1,1 մլրդ դոլար է գնահատվում:
Բատուրինան առաջին անգամ չէ, որ հայտնվում է Forbes-ի ցուցակներում: 2012թ. նա դարձել էր միլիարդատերերի ռուսական ցուցակի միակ կինը` զբաղեցնելով 200 հնարավոր հորիզոնականներից 98-րդ տեղը զբաղեցնելով: 2010թ. էլ եզրափակում էր աշխարհի ամենահարուստ կանանց եռյակը:
Forbes Woman-2013-ում երկրորդ տեղը զբաղեցնում է «Սոդրուժեստվա» (սոյա մատակարարող եւ բուսական յուղերի արտադրող ) հոլդինգի համասեփականատեր Նատալյա Լուցենկոն` 550 միլիոն դոլարով, երրորդ տեղում է Օլգա Բելյավցեւան` «Պրոգրեսկապիտալ»-ի համասեփականատերը (մանկական սնունդ եւ հանքային ջուր), որը վաստակել է 400 միլիոն դոլար:
«Բահեթլե» ցանցի գլխավոր տնօրեն եւ սեփականատեր Մուսլիմա Լատիպովան չորրորդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 300 միլիոն դոլար, նա Թաթարստանի ամենահարուստ կինն է:
2013թ. պատվավոր ցուցակում ընդգրկվել են միայն գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնց եկամուտը ոչ մի կերպ կապ չունի պետական ծառայության հետ: Այդ պատճառով վարկանիշում չեն հայտնվել պաշտոնյաների կանայք:





























