Խաբարովսկի երկրամասում ջրի մակադակը կշարունակի բարձրանալ դեռեւս մեկ շաբաթվա շարունակ՝ մինչեւ սեպտեմբերի 2-3-ը հասնելով 830 սմ-ի: Սպասվում է, որ ամենածանր վիճակը կլինի Խաբարովսկում:
Ներկայումս քաղաքում շտապ կերպով արգելաատնեշներ են կառուցում, հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան»:
Երկարամասային կառավարության տվյալներով՝ ներկայումս ջրի տակ է անցել 709 բնակելի տուն, 948 բնակամերձ տարածք, 4 հազար ամառանոցային շինություն: Վտանգավոր վայրերից տարհանվել է 1189 մարդ:
Մի քանի օրվա ընթացքում Ամուրի մակարդակը բարձրացել է 14 սմ-ով՝ օգոստոսի 23-ի առավոտյան կազմելով 716 սմ:





























