Երեւանի Ազատության հրապարակում այսօ՝ օգոստոսի 23-ին մեկնարկել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրային հավաքը:

Միջոցառմանը նախորդեց ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրին անձնապես բարեւելու գործընթացը: Կազմակերպիչների մտահղացմամբ, միջոցառմանը պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիներ, երիտասարդ ակտիվիստներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, նաեւ տարբեր կուսակցությունների անդամներ: Հավաքի ընթացքում կայանալու է նաեւ «Ռեինկարնացիա» համույթի համերգը:

Նշենք, որ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, Ազատության հրապարակում են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը եւ այլք: