Այսօր` օգոստոսի 23-ին, ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով եւ կազմել 406.08 դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Մեկ եվրոյի փոխարժեքը 542.60 դրամ է (+2.04 դրամ), մեկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 12.30 դրամ (+0.07), մեկ բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 634.22 դրամ (+2.08 դրամ):

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 1 մլն 950 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Փակման գինը կազմել է 406.50 դրամ: