«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է պայքարի նոր փուլի մասին, որը սկսվում է օգոստոսի 29-ին, 19:00-ին, Ազատության հրապարակում, որտեղ նրա ղեկավարած կուսակցությունը կմիավորվի ազատամարտիկների հետ, ովքեր նախատեսում են այնտեղ հանրահավաք անցկացնել: Այդ մասին Ազատության հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է, որ նույն օրը «Ժառանգություն» կուսակցության անդամները կմիանան ուսանողների՝ Կառավարության շենքի առջեւ կայանալիք բողոքի ցույցին: Հաջորդ օրը, օգոստոսի 30-ին, ժամը 16:00-ին, նախատեսվում է Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումը Վանաձորում, նույն օրը ժամը 18:00-ին՝ Գյումրիում, սեպտեմբերի 1-ից 4-ը կուսակցությունը հանդիպումներ կանցկացնի Ղարաբաղում եւ Սյունիքում:
«Մեր քաղաքական ուժը պատրաստ է կանգնել նրանց կողքին, ովքեր պայքարում են Հայաստանում արդարության հաստատման համար, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Այս նպատակները պետք է միավորեն ինչպես քաղաքական ուժերին, այնպես էլ քաղաքացիական հասարակությանը: Կուսակցությունները իրենց մեջ ուժ պետք է գտնեն, որպեսզի հայ ժողովրդի իրավունքների համար պայքարի շուրջ միավորվեն»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ միայնակ պայքալեը սպասելի արդյունքներ չի տա: Նրա կարծիքով միայն համախմբվելով կարել է երկիրը փրկել կործանումից: Րաֆֆի հովհաննիսյանը նաեւ խոստացել է, որ աշունը Հայաստանում ոչ միայն «թեժ» կլինի, այլ նաեւ պայքարի մթնոլորտով լեցուն:
Այս պահին Ազատության հրապարակում սկսվել է «Ռեինկարնացիա» խմբի համերգը:





























