23 տարի առաջ անկախության մասին Հռչակագիր ընդունելով մենք երկու հայկական պետություններ ստեղծեցինք: Հիմա այն պահն է, երբ իրավիճակը պետք է փոխվի հօգուտ ժողովրդի, երբ իշխանությունը կծառայի ժողովրդին, այլ  ոչ թե նրա դեմ: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների հասարակական ժողովում հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբավորման քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի գնահատականով, ներկա իշխանությունները ցանկանում են տոնել Հռչակագրի ընդունման օրը, քանի որ Հայաստանը ձեւականորեն համարվում է անկախ պետություն, սակայն իրականում այն կախված է բազում արտաքին գործոններից: Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու խորհրդի «Բարեւ, Երեւա՛ն» խմբավորման անդամ Դավիթ Սանասարյանը նշել է, որ այս տարին իշխանության դեմ պայքարի գործընթացում պետք է շրջադարձային դառնա: Նա հավաքվածների կոչ է արել չհուսալքվել, այլ միավորվել եւ դուրս գալ համատեղ պայքարի:

Նման կոչով է հանդես եկել նաեւ Երեւանի ավագանու խորհրդի «Բարեւ, Երեւա՛ն» խմբավորման անդամ Ստյոպա Սաաֆարյանը՝ ընգծելով, որ վերջին ամիսների ընթացքում քաղաքացիական հասարակությունը մի շարք հաղթանակներ է գրանցել եւ հաղթանակների այդ ալիքի վրա քաղաքական ուժերն ու բնակչության ակտիվ հատվածը պետք ա միավորվեն, որպեսզի Հայաստանում իրական անկախություն հաստատվի, եւ իշխանությունը ծառայի ժողովրդին: