Արարատի մարզի Հայանիստ գյուղի կենտրոնական խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 24-ին, ժամը 09.14-ին:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-53» մակնիշի 12օօ195 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ.1946թ.) բախվել է «Ֆորդ» մակնիշի 25ՍՕ916 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1979թ.) ավտոմեքենային, ինչից «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, եւ տեղի է ունեցել գազի արտահոսք: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները տեղում փակել են գազի փականը եւ կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: