Ընթացող տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել է 12 հազար ադրբեջանցի:

Վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ներին՝ Virtualaz.org-ը հաղորդում է, որ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը հրապարակել է Ռուսաստան ժամանած այն օտարերկրյա քաղաքացիների թվի վերաբերյալ տվյալները, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է: Ծառայության տվյալներով, օտարերկրյա ավելի քան 300 հազար քաղաքացիների կարգելվի մուտք գործել երկիր:

Տարվա սկզբից ՌԴ-ից արտաքսվել են ավելի քան  200 հազար ներգաղթյալներ:

Ռուսաստանից արտաքսվածների շարքում մեծ թիվ են կազմում Ուզբեկստանի քաղաքացիները (41 տոկոս): Ուզբեկներից հետո երկրորդ տեղում են Տաջիկստանի քաղաքացիները (21տոկոս), այնուհետեւ Ղրղըզստանի (9 տոկոս) եւ Ադրբեջանի (6 տոկոս): Այսպես, ընթացող տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել է Ադրբեջանի  12 հազար քաղաքացի: ԱՊՀ եւս 120 հազար քաղաքացի սպասում են Ռուսաստանում իրենց հետագա գտնվելու վերաբերյալ որոշմանը: Ընդհանուր առմամբ Ռուսաստան չեն կարող մուտք գործել 300 հազար օտարեկրյա քաղաքացիմ ովքեր խախտել են մնալու պայմանները:

Ավելի վաղ Դաշնայի միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն հաղորդել է, որ Ռուսաստանում գտնվելու ժամկետները խախտած եւ դրանք չերկարաձգած ներգաղթյալների խմբում հայտնվելու վտանգի ներքո է մոտ 3 մլն մարդ: