Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Իսկիտիմ քաղաքում սեփական թոռնուհու ձեռքից մահացել է 79-ամյա թոշակառու կինը: Սպանության մեջ մեղադրվող աղջկան ձերբակալել են:

Մահացածի մարմինը հայտնաբերել են Իսկիտիմի շենքերից մեկի բնակարանում: Թոշակառու կինը մահացել է կտրված պարանոցի վերքից:

Շուտով ոստիկանությունը դուրս է եկել ենթադրյալ մարդասպանի հետքին. պարզվել է, որ նա կնոջ 17-ամյա թոռնուհին է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», մեջբերելով ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզի գլխավոր վրչությանը, կասկածյալը սովորում է տեղի դպրոցներից մեկում:

Նախնական տվյալներով աղջիկը դանակահարել է տատիկին 5 հազար ռուբլու պատճառով: Վերցնելով գումարը՝ նա լքել է բնակարանն ու փախուստի է դիմել: