Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օգոստոսի 19-ին դիմել է  Հայաստանի վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի:

Այս կառույցը մերժել էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել անվճար:

ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին անվճար տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը:  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ մինչեւ 10 էջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի անվճար: