Օգոստոսի 23-ից Նախիջեւանում սկսել են փակվել ինտերնետ-ակումբները: Սեփականատերերի խոսքով, նման հրահանգ ստացել են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

Ընդ որում որոշման պատճառների վերաբերյալ ոչինչ չեն հաղորդում: Այսօր, օգոստոսի 24-ին, ինտերնետ-ակումբները շարունակում են փակվել հանրապետության այլ քաղաքներում եւ գյուղերում:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, տեղական ընդդիմությունը ենթադրում է, որ նման միջոցառումները կապված են Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ, քանի որ վերջին ժամանակներում Նախիջեւանում նկատելիորեն աճել է սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի թիվը, եւ իշխանությունները զգուշանում են համացանցի միջոցով բողոքի զանգվածային  ցուցերի կազմակերպումից: