Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ դաշնակից նախագահ Սահակաշվիլին կարող է ձերբակալվել:

Վրաստանի վարչապետի խոսքով, «Վրաստանը թաղվել է կոռուպցիայի մեջ, եւ Սահակաշվիլին եթե անգամ չի մասնակցել, ապա գոնե պետք է տեղյակ լիներ այդ մասին»: Վարչապետը չի բացառել, որ Վրաստանի ներկա նախագահը կարող է կալանավորվել, հայտնում «Գրուզիա Online-ը»:

Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսնյուսը», Իվանիշվիլին անդրադարձել է նաեւ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցին՝ ընդգծելով, որ «եթե ճիշտ վերլուծենք իրավիճակը, եւ եթե իրադարձություններն այդպես ընթանան, ապա կարծում եմ, Վրաստանը 3-4 տրվա ընթացքում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»:

Ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում վրացական կառավարության ղեկավարը «կենսական անհրաժեշտություն» է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Իվանիշվիլին ընդգծել է, որ «ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է Վրաստանի քաղաքական կայունության եւ մեր երկրի տնտեսության համար»:

Ինչ վերաբերում է քաղաքականությունից նրա վաղ հեռացմանը, ապա վարչապետը հաստատալ է ընթացքող տարվա դեկտեմբերին հեռանալու իր մտադրությունը: «Կարծում եմ մինչ նոր տարի կգնամ եւ կշարուանկեմ ակտիվ հասարակական գործունեությունը: Իմ կարծիքով մեր խնդիրը ոչ թե կառավարության մեջ է, այլ հասարակության, որը բավական անփորձ է եւ հանդիսանում է ցածր մակարդակի քաղաքական մշակույթի կրող»,- հայտարարել է նա:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով Իվանիշվիլիի մեղադրանքները, հայտարարել է, որ դրանք լուրջ չի համարում: Նրա խոսքով, կառավարող կոալիցիայի ցանկացած բողոք անհիմն է եւ վերածվում է «ծաղրանքի» ու քաղաքական խառնաշփոթի: «Հարկ է նշել, որ նախկին կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ հաջող պայքարն է: Այնպես որ, Վրաստանի վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն ուղղված է քաղաքական ընդդիմությունից ազատվելուն»,- նշել է նախագահը: