Ոստիկանները ակտիվիստների են բերման ենթարկել թե Երեւանի քաղաքապետարանի մոտից, թե Կոմիտաս 5 հասցեից:
Այսպես, Երեւանի քաղաքապետարանի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 4 շաբաթ նստացույց անող երիտասարդներից երկուսին` Վահագն Մինասյանին եւ Սուրեն Սահակյանին, քանի որ նրանք փորձում էին մեքենայի վրա երկաթներ տեղադրել` արեւից պաշտպանվելու ծածկ պատրաստելու համար։
Իրավճակը շարունակում է մնալ լարված նաեւ Կոմիտաս 5 հասցեում, որտեղ այսօր առավոտվանից, խախտելով խոսոտումը, վերսկսել են շինարարությունը: Տարածքում մեծաթիվ ոստիկաններ, բնակիչներ ու ակտիվիստներ կան: Ինչպես նախորդ օրերին, այսօր եւս վիճաբանություն եւ քաշքշուկ է եղել ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ, ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներից Եղիա Ներսիսյանին:





























