Հայաստանի կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշմամբ կստեղծվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաեւ գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:

Թեկնածուների դիմումներն այսօրվանից կարող են ներկայացվել: Դիմումների ընդունման համար սահմանված է երկշաբաթյա ժամկետ: