Չարթերային Յակ-42 ինքնաթիռը, որը հանգիստն անցկացնելու համար Չեչնիայից երեխաների էր տեղափոխում Թուրքիա, ստիպված է եղել վերադառնալ թռիչքի մեկնակետ օդանավակայան: Այս հարցով տեղեկությունները հակասական են:
Ինքնաթիռը վերադարձել է հակասառցակալման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով, «Ինտերֆաքսին» հայտնել են Ռոսավիացիայից;
«ՌԻԱ Նովոստիի» տվյալով` ինքնաթիռի երեք շարժիչներից մեկում է խնդիր ծագել, աշխատել է յուղի մակարդակի նվազման ցուցիչը: ԱԻՆ-ը հայտնում է, որ ինքնաթիռի մեջտեղի շարժիչն է խափանվել»:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` «Գրոզնի ավիա» ընկերության ինքնաթիռում 119 երեխաներ են եղել: ԱԻՆ-ը հայտնում է, որ Անատոլիա էին մեկնում 128 մարդ, որոնցից 65-ը` երեխաներ, ութը` անձնակազմի անդամներ: «Գրոզնիի օդանավակայանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պարզում է միջադեպի հանգամանքները», - հայտնել են Ռոսավիացիայից:





























