«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության   կայանից  ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին օգոստոսի 24-ին, ժամը 01.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սոչի չվերթի ուղեւորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման, իրականացման եւ «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները   Երեւան-Սոչի  չվերթի ուղեւոր` 1989 թ. ծնված ՌԴ քաղաքացի, Դմիտրի Կ.-ի ուղեբեռի զննության ժամանակ, ուղեբեռում գտնվող զինվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել եւ առգրավել  են  7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 03.30-ին, Դմիտրի Կ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: