Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու կասկածանքով, Մ. Մելիքյան փողոցից «BYD» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արա Ս.-ին եւ նրա ուղեւոր, 1976 թ. ծնված Արտակ Թ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արա Ս.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է 2 դեղահաբ` «DIA» եւ «60» գրառումներով:
Նշանակվել են նյութաբանական եւ տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























