Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին  եւ հայտնել, որ իրենց պատուհանագոգից գումար են գողացել, իսկ գողը տան բակում է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը ս/թ օգոստոսի 21-ին, ժամը 02.30-ի սահմաններում, կատարել է 1990 թ. ծնված Վաչագան Յ.-ն:

Կատարվում է հետաքննություն: