Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 22-ին, ժամը 18.50-ին,հաղորդում է ստացվել, որ «դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա: Երեխայի հայրը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել է, որ որդին վնասվածքը ստացել է Մառի փողոցի թիվ 10 շենքի բակում` ավտոտնակի դռան հարվածից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ս/թ օգոստոսի 22-ին, ժամը 18.15-ի սահմաններում, նշված շենքի մոտ 1983 թ. ծնված Արման Հ.-ն իր «Մերսեդես ՍԼԿ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղային եւ պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն:




























