Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 24-ին, ժամը 11.24-ի սահմաններում: Երեւան- Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի ունեցած վթարի մասին:
ԱԻՆ-ից NEWS.am-ը տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35ՏՍ851 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 53» մակնիշի 02ՏԼ630 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչից «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայում բարձած քարերը թափվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա: Վարորդ` Վ. Հ..ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետեւ` Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բ/կ, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` Վ. Ե.-ը, Գ. Խ.-ը, Ս. Հ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Բժիշկները Վ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարին:




























