Օգոստոսի 24-ին եգիպտական իշխանությունները 5 օրյա ընդմիջումից հետո մի քանի ժամով բացել են Գազայի հատվածի հետ սահմանը, հաղորդում է պաղեստինյան «Ռաֆահ» սահմանային անցակետից «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Միակ անցումը, որը պաղեստինյան անկլավը միացնում է հարեւան Եգիպտոսի հետ, օգոստոսի 19-ին դադարեցրել է աշխատանքը, երբ անհայտ զինյալները սահմանամերձ շրջանում գնդակոծել են 25 եգիպտացի ոստիկանների:

«Եգիպտական իշխանություններ հաղորդել են, որ հումանիտար նկատառումներով որոշակի խմբի մարդկանց համար՝ հիվանդներ, բուժման համար մեկնողներ, արտասահմանում մշտական բնակության իրավունք ունեցողներ, օտարերկրյա պետությունների ծառայողներ, ժամանակ առ ժամանակ բացում են «Ռաֆահը»,- գործակալությանը հայտնել է զրուցակիցը:

Իսրայելական շրջափակման պայմաններում «Ռաֆահը» շարունակում է մնալ արտաքին աշխարհի հետ կապող միակ դարպասը պաղեստինյան անկլավի ավելի քան մեկուկես միլիոնանոց բնակչության մեծմասնության համար, որը վերահսկվում է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից: Սինայի թերակղզում իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից եւ արմատական խմբավորումների ակտիվացումից հետո եգիպտական իշխանությունները կտրուկ խստացրել են Գազայի հատվածի հետ սահմանի սահմանային կարգը: