Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով  իրականացրել է թիվ 38 ընտրատարածքում 2013թ.  սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների թվով 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 34-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)`  24-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը: