NEWS.am-ը ներկայացնում է « Armenian Review»-ի նախկին գլխավոր խմբագիր, այժմ Հայերի օգնության միության հրատարակչական բաժնի տնօրեն Թաթուլ Սոնենց-Փափազյանի՝ «Asbarez»-ում լույս տեսած հոդվածը:

Գրեթե հարյուր տարի է անցել այն բանից հետո, երբ բռնությամբ «իշխանությունն» անցավ Վլադիմիր Իլյիչ Լենինի եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձեռքը՝ երկու կատարելագործված հեղափոխականների, որոնց միջազգային եւ ազգային սոցաիալիզմի խաչվող նպատակները ձեւավորեցին իրենց հաջողությանը հաջորդող սարսափելի տասնամյակներ. ռուս ցարերի եւ թուրք սուլթանների «անհետացած» կայսրությունների անհանգիստ ուրվականները ժամանակ առ ժամանակ հայտնվում են քաղաքական թատերաբեմում:

Նման հայտնություններ, երեւում է, հանդես են գալիս ազատագրված  եւ դեռ վերջնական ազատագրման սպասող նախկին ոչ ռուսական եւ ոչ թուրքական հպատակների հայրենիքներում, մասնավորապես, աստիճանաբար ինքնությունը կորցնող հայերի մոտ: Ուրվականի շղթաներով ճնշում է վատ կայսերական կառավարմանը հպատակվելու հիշողությունների որոտը, երբ ոչ այդքան վաղ շրջանում ուղկեցում էին ցեղասպանության նպատակով ջարդն ու դաժան սպանությունները, եւ այդ երկու ուրվականները օր օրի ավելի հստակ են սկսում երեւալ: Իհարկե, երկար ժամանակ ննջող ուրվականները առանց ոգեշնչված կախարդների ծածուկ գործողությունների չեն հայտնվում, որոնք ներծծվել են հարուցված նախկին «փառքի» տեսիլքի ժխտմամբ, որը սպասում է իր հարությանը եւ հետ նայող «տեսանողների» «իրականության» մեջ իր «օրինական» տեղի ստացմանը:

Նման երկու տեսանող-թեկնածու՝ կախարդների աշակերտներ, իրենց ցույց տվեցին որպես մարգարե, ովքեր այդ դաժան ուրվականներին են հիշեցնում. Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը՝ նախկին խորհրդային Ռուսաստանի Դաշնության նախագահը, ով ուղիղ կապ ունի անհետացած ինչպես նաեւ  «Ուղղափառ բոլոր ռուսների Սուրբ Մայր»(Բոլոր սրբերը մեզ պահապան)անվամբ  հայտնի Ռոմանովների կայսրության հետ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, որը ցանկալի ապագան նկարագրում է որպես էվֆեմիզմ, ինչը մոտ ժամանակներում էկտոպլազմատիկ իրավիճակից անցում կկատարի գոյություն ունեցող իրականության՝ «Ռուսաստանի կայսրության» տեսքով:

Մյուս անկյունում նախկին քեմալական Թուրքական «հանրապետության» վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է(«Եվրոպայի հիվանդ»,  բոլոր սունիթական երկրների կայսերական թուրքական սուլթանության ուղղակի ժառանգորդ): Լինելով մոծ ամբիցիաներով կայուն քաղաքակն գործիչ՝ Արդարություն եւ զարգացում կուսակցութայն առաջնորդ Էրդեղանը գլխավորում է օսմանների՝ իրենց հոգեւոր ու գաղափարական նախնիների լավ օրերի ընդհանուր հիշողության նորմերի հիմքի վրա ձեւավորված կառավարությունը:

Փոքր եւ Մերձավոր Ալեւելքի ապագայի իր տեսիլքի մասին հայտարարություններից դատելով՝ այդ խումբը կարծես իր ժամանակի մեծ մասը հատակցնում է հոգեւոր գործընթացներին, երբ կանչում են Սելիմ, Սուլեյման, Մուրադ եւ այլ «բարի» սուլթանների հոգիները՝ փորձելով չարթնացնել նրանց բոլորից ամենադժան ու զանգվածային մարդասպան, արյունարբու Աբդուլ Համիդ II-ի ուրվականին:

Հարյուրամյա պատմություն ունեցող, կառավարման ժամանակակից երկու համակարագերը Երկրորդ Համաշխարհային պատերազմից սկսած, որը պետք է «վերջ դներ բոլոր պատերազմներին», պետք է ազատվեն կայերապաշտական ու գաղութարարական իրենց ուրվականներից, ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ, որպեսզի հավակնեն 21-րդ դարի ազերի ընտանիքում իրենց արդար ու արժանի անդամությանը:

Հարեւանների հետ խաղաղություն հաստատելու համար նրանք պետք հրաժարվեն ցեղասպանության համարժեք տնտեսական, մշակության ու քաղաքական ագրեսիայի պրակտիկայից, ինչպես նաեւ էթնիկ մաքրումներից եւ ձուլման հարկադրանքներից, որոնք առա այսօր կիրառվում են արդեն ոչ այդքան էլ «փոքրամասնություն» հանդիսացող խմբերի դեմ:

Սկզբում նրանք պետք է վերջ տան իրենց բազմաչարչար հարեւանների ծածուկ հետապնդումները՝ անհետացած կայսրությունների ուրվականների օգնությամբ, որոնք առ այսօր հարուցում են մի շարք անբացատրելի, տանջող սարսափներ: