Շատերի կողմից բոլոր ժամանակների լավագույն շախմատիստ ճանաչված Գարրի Կասպարովը ողջ կյանքի ընթացքում առաջնորդվում է սեփական ալգորիթմով: Այդ մասին է գրում «Al Jazeera» կայքը:

Կասպարովը ծնվել է 1963թ.-ին Բաքվում: Նա մարտահրավերներ էր նետում խոշորագույն չեմպիոններին ու հաղթում: Իսկ երբ հեռացավ շախմատից, քաղաքական պայքարի մեջ մտավ մեր ժամանակների ամենաազդեցիկ եւ հակասական մարդու՝ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ:Բրիտանացի լրագրող սըր Դեվիդ Ֆրոսթը մեկնել էր Աբու-Դաբի, որպեսզի զրուցի Կասպարովի հետ, ով Պրասից ծոցում շախմատի տարածման առաքելություն է իրականացնում:

Կասպարովը կիսվում է խաղի վերաբերյալ իր գաղտնիքներով, քննարկում է կյանքի իր ուղենիշերը եւ նշում է, թե ինչու է անհրաժեշտ շախմատը ներառել դպրոցական ծրագրում: Նա նույնիսկ խորհուրդներ է տալիս որոշ երիտասարդ շախմատիստների:Կասպարովը սըր Դեվիդ Ֆրոսթին պատմել է, որ իր հաջողության բանալին ոչ միայն տաղանդն էր, այլ նաեւ կարգապահությունն ու ներքին ինքնազգացողությունը. «Եթե դու չես վստաում քո ինտուիցիային, ապա երբեք որոշումները հաջողությամբ չես կայացնի»: Ռազմավարություն մտածելը խաղի կարեւորագույն մասնիկն է, եւ Կասպարովը կարող է մտովի 15 քայլ առաջ մտածել:

1990թ.-ին Կասպարովը եւ իր ընտանիքը, որոնք ծագումով հայեր են, Ադրբեջանում հայերի դեմ արատավոր ծրագրերի զոհ էին դարձել, որի արդյունքում հազարավոր էթնիկ հայեր փախստականների դարձան: Եւ այդ ժամանակ Կասպարովը հաստատվեց Մոսկվայում: «Հոգեբանական  հարվածը սարսափելի էր. այդ միտքն առ այսօր ցավ է պատճառում»,- խոստովանել է նա:Բոլորովին վերջերս թողնելով շախմատը եւ անցնելով թոշակի, Կասպարովը նոր առաքելության անցավ՝ ռուսաստանում ժողովրդավարություն եւ արդարություն հաստատել ու իշխանությունից հեռացնել Պուտինին: Նա սըր Դեվիդ Ֆորսթին պատմել է, թե ինչպես են իրեն վերաբերվել ռուսական ոստիկանությունում, կալանավորման եւ ռուսական բանտում բանտարկության մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչու է ձգտել պաշտպանել բողոքարար «Pussy Riot» փոփ-խմբին, որը Պուտինի դեմ ուղղված տեսանյութից հետո ձերբակալվել էր:Զրույցի ավարտին Կասպարովը սըր Դեվիդ Ֆորսթին պատմել է, թե ինչու է ինքն  այժմ ծեր համարվում շախմատային մրցաշարերին մասնակցելու համաւ, իսկ հանդիպումն ավարտվել է Գարի Կասպարովի հետագա կյանքի վերաբերյալ տարօրինակ տեղեկությամբ՝ նա այլեւս Ռուսաստան չի վերադառնա: