Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երեք տղամարդու, ովքեր նախորդ օրը Ցարիցինո մետրո կայարանի մոտ մեքենայից կրակոցներ են արձակել:

Ինչպես մանրամասնել են ՆԳՆ Մոսկվայի Պետական Վարչությունում, ձերբակալվածներից երկուսը դաղստանցիներ են, իսկ երրորդը մեքենայի սեփականատերն է, ով Տուլայի մարզից է:Ոստիկնաության տվյալներով նախորդ օրը երեկոյան քաղաքացիներից ահազանգ է ստացվել Ցարիցինո մետրո կայարանի հարեւանությամբ կրակոցների մասին: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Ականատեսների խոսքով, կրակ արձակողները «Chevrolet» մակնիշի դարչնագույն մեքենայով փախուստի են դիմել, հայտնում է Ռոսբալտը:

Կրակոցների հեղինակների ձերբակալության համար հայտարարվել էր «Խափանում» գործողությունը: Մի քանի ժամ անց տղամարդիկ հայտնաբերվել են: Միջադեպի փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում: