Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության  նախագահ, գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է Trend-ը:

Նախագահի ընտրությունները Ադրբեջանում նշանակվել են հոկտեմբերի 9-ին: Այսօր թեկնածություն է առաջադրել մոտ 20 մարդ, այդ թվում գործող նախագահ Իլհամ Ալիեւը, ով առաջադրվում է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության կողմից: Նախօրեին Ադրբեջանում սկսվել է երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների գրանցումը: