Գրիբոյեդովի փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին, ժամը 21.41-ին:

Բախվել են «Տոյոտա Քամրի» մակնիշի 15 ՍՍ 959 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 415ՈՍ02 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ոստիկանության ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են շրջված ավտոմեքենան: