Երեւանի Կոմիտաս պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում` «Սաս» սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին,  ժամը 21.07-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մազդա» մակնիշի 65 օօ 961, «ԲՄՎ» մակնիշի 30 ԼԼ 480 եւ «Ֆորդ» մակնիշի 19 ԼԼ 568 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան: