Այսօր` օգոստոսի 26-ին, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ »ՌՍՖ» մակնիշի 62 LO 196 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետեւանքով շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:

Տուժածներ չկան: