Վերջին օրերին Վաշինգթոնի հրապարակած վերջին պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ ԶՈւ-ը պատրաստ են «միջամտել» սիրիական հակամարտությանը, Մոսկվայում մտավախություն է առաջացրել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ հեռախոսազրույցում: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունը գրավել է Մերձավոր Արեւեքլում զինված ներխուժման հնարավորության ծայրահեղ վտանգավոր հետեւանքների վրա: Որպես օրինակ Լավրովը Բերել է Իրաքում եւ Լիբիայում տիրող ծանր իրավիճակը: