Հայաստանի բնապահպանության նախարարությունը քննարկում է Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի 2 ճանապարհային հանգույցների կառուցման փորձագիտական եզրակացությունը:
Այդ ծրագրով նախատեսվում է լայնացնել Արշակունյաց պողոտայի մի հատվածը՝ 1,3 կմ լայնությամբ, Արգավանդի մայրուղին միացնել Շիրակի փողոցին, կառուցել Նոր Շիրակ փողոցը; Այդ ծրագրի շրջանակներում կլայնացվի նաեւ Արտաշատի մայրուղին:
Ըստ ծրագրի՝ Արշակունյաց պողոտան Նոր Շիրակ փողոցի միջոցով կկապվի Արտաշատի մարուղուն: Այդ հատվածում Արշակունյաց պողոտայի 2 երթեւեկության գոտիներով ճանապարհը կփոխարինվի 3 կամ 4 երթեւեկության գոտիներով ճանապարհի:
Այս աշխատանքների շնորհիվ կստեղծվի Երեւանի կենտրոնը շրջանցող օղակաձեւ գոտի:
Աշխատանքները կֆինանսավորի Ասիական զարգացման բանկը, իրականացնող մարմինը Երեւանի քաղաքապետարանն է: Ենթադրվում է, որ աշխատանքները կտեւեն 10 ամիս:




























