Սիրիայում ռազմական գործողությունների շարունակվելու պատճառը անընդհատ արտերկրից երկրի տարածք ներխուժող ահաբեկիչներն են, հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը՝ ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում: Նա ընդգծել է,որ «եթե որեւէ մեկը երազում է Սիրիան վերածել Արեւմուտքի խամաճիկի, ապա դա չի լինելու»:

Նա նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է ահաբեկչության դեմ: Ասադն ընդգծել է նաեւ, որ երկիրը շատ թանկ է վճարում այդ պատերազմի համար, Սիրիայում բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու համար:

Ասադի խոսքով՝ ահաբեկիչները մի գաղափարախոսություն ունեն՝ ծայրահեղականություն եւ արմատականություն:

Ասադը նշել է, որ եթե միջազգային հանրությունն իրենից հայտարարություն է սպասում, ապա միայն մեկ բան ունի ասելու. «Եթե որեւէ մեկը երազում է Սիրիան վերածել Արեւմուտքի խամաճիկի, ապա դա չի լինելու: Մենք անկախ պետություն ենք եւ պայքարելու ենք ահաբեկչության դեմ»: