Մոսկվայի արեւելքում տեղակայված ռեստորանում ոստիկանները ձերբակալել են ավելի քան 50 օտարերկրացիների եւ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի բնակիչների, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունը:
Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ոստիկանական բաժանմունքներ են տարվել Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանիքաղաքացիներ եւ Հյուսիս կովկասյան դաշնային շրջանի բնակիչներ, ընդհանուր առմամբ՝ 54 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























