Երեւան-Սեւան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 08.17-ին, որ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Տոյոտա ՌԱՎ4» մակնիշի 24 ԼՍ 173 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին եւ ցած ընկել կամրջից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը եւ մեկ ուղեւոր շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





























