Ադրբեջանում ձերբակալված տղամարդը կծել է ոստիկանի ականջը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Զակատալսկի շրջանի Կենտրոնական հիվանդանոցը, միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Զակատալի քաղաքում:
Վիճաբանության արդյունքում քաղաքի 35-ամյա բնակիչը կծել է ոստիկանի ականջը: Բացի այդ, նա հարվածել է ոստիկանի կրծքին: Նա եւս վնասվածքներ է ստացել: Երկու տուժողներն էլ հիվանդանոց են տեղափոխվել եւ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել:





























