Ռուսաստանի Լենինգրադի երկրամասի Վսեվոլոժսկի մոտ գտնվող զորավարժարանում օգոստոսի 25-ի զորավարժությունների ժամանակ տարեց տղամարդու վրա են կրակել: 73-ամյա սունկ հավաքող ծերունին, անտեսելով «Կանգնի՛ր, կրակում են» նախազգուշացմամբ գրությունը, ջրատար խողովակով մտել էր այդ տարածք:
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել պլանային զորավարժությունների ժամանակ: Զինվորները կրակոցներ են արձակել, ինչ-որ պահի գնդակը դիպել է սունկ հավաքող թոշակառուին: Տղամարդուն տեղափոխել են մարզի կենտրոնական հիվանդանոց, ակայն նրան չի հաջողվել փրկել, թոշակառուն վախճանվել է, հայտնում է Life News-ը:
Զինվորականներն ասում են, որ քաղաքացիները հաճախ են թափանցում փակ տարածք, քանի որ այնտեղ շատ սունկ կա: Թեեւ զոհն ինքն էր խախտել արգելքը, գործի նյութերը հանձնվել են ռազմական դատախազություն, իսկ զորամասում ներքին ստուգում է կատարվում:





























