Ոստիկանության Թումանյանի  բաժնում Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից   ահազանգ է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1997 թ. ծնված Դանիել Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է այգում ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 26-ին  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ 1998 թ. ծնված Արթուր Հ.-ն եւ Դանիել Ս.-ն բացատրություններ են տվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան դպրոցի հետնամասում Դանիել Ս.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել 1998  թ. ծնված Ժակ Յ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժակ Յ.-ին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Դանիել Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է նախաքննություն: