Ոստիկանության Արագածի բաժնում օգոստոսի 25-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքերին, թեւերին եւ ճակատի մասում ստացած ջնջխված, քերծվածք վերքերով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Վալեր Ա.-ն, որը հայտնել է, որ  վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր  վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռ բարձրանալու ճանապարհին` կողաշրջվելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: