Անհայտ մակնիշի վարորդը օգոստոսի 25-ին, ժամը 17.15-ին, Երեւանի Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 11/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: