Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները   օգոստոսի 25-ին, ժամը 19.00-ին, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Աչաջուր գյուղի «Մայիսյան կամուրջ» կոչվող տարածքում` Աղստեւ գետում ինքնաշեն էլեկտրական սարքավորումներով ձուկ որսալու համար  բաժին բերման են  ենթարկել 1969 թ. ծնված Բագրատ Շ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բագրատ Շ.-ի որսած տարբեր տեսակի 120  ձկները եւ էլեկտրական սարքավորումներն առգրավված են:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: