Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնից օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի, պարանոցի, կրծքավանդակի եւ ազդրերի 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված  Լյովիկ Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Լյովիկ Գ.-ն նշված այրվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Լուկաշին փողոցի թիվ 5 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում կայանված  իր  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում` ավտոմեքենայի գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարելու հետեւանքով:

Նշանակվել են փորձաքննություններ: 

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: