Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 14/Ա հասցեի մոտ օգոստոսի 25-ին, ժամը 15.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված վիճակում կանգնած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, որն ինքնաբերաբար առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, այնուհետեւ` բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել խափանված վիճակում կանգնած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «ԲՄՎ»-ի եւ «ՎԱԶ-21074»-ի 2-ական ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 25-ին, ժամը 21.15-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի մոտ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի:
«Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























