Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 24-ին, ժամը 14.20-ին, Կոստանյան եւ Մաշտոցի փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Լյուդմիլա Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:




























