«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ՝ փոփոխություն չկրելով նախորդ նստաշրջանի համեմատ: Նշենք, որ դոլարի անկումը կանխելու նպատակով ԿԲ-ն շուկայից անցյալ շաբաթ 14 մլն դոլար է գնել՝ 406,09 դրամ միջին փոխարժեքով: Սա կարելի է նաեւ ընկալել որպես ազդակ՝ ԿԲ-ն շահագրգռված չէ, որպեսզի դոլարը 406-ից էժանանա:
Բորսայում այսօր վաճառվել է 5.35 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը մեծամասամբ գնվում է 405 դրամով, վաճառվում 407 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր փոքր-ինչ թանկացել է եվրոյի նկատմամբ (0,02%-ով), սակայն էժանացել իենի նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3375 դոլարին մոտ;
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,9564 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:





























