Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել վարչապետ Իվանիշվիլիին ժողովրդի մեջ դուրս գալ, քանի որ նրա կարծիքով, վերջինս բավականաչափ տեղեկություններ չունի վրացական հասարակությունում տիրող իրավիճակի մասին: Ընդ որում, նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրան, քանի որ ինքը խնդիրներ չունի այդ հարցում:

Նա նշել է, որ այդ փորձն օգտակար կլինի ինչպես վարչապետի, այնպես էլ երկրի համար, փոխանցում է «Ինտերպրեսսնյուսը»:

Օգոստոսի 25-ի երեկոյան Վրաստանի նախագահն իր ընտանիքի անդամների հետ զբոսնել է Բաթումիում: Մասնավորապես, Պյացցա հրապարակում նա ճաշել է 2008թ պատերազմի զոհերի ընտանիքների հետ: Նախագահի նախաձեռնությամբ զոհերի ընտանիքները փուլ առ փուլ հանգստանում են Բոբոխվաթիում: