Եթե ԲՀԿ-ին Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների եւ մարտահրավերների լուծման հստակ ծրագիր ներկայացվի, ապա ծրագրի օրակարգը կվերանայվի եւ պատասխան կտրվի: Այս մասին NEWS.am-ինհայտարարել է ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական ուժերին ուղղված առաջարկությունը՝ պայքարելու հանուն Հայաստանի ապագայի:

Զոհրաբյանի խոսքով՝ «Ժառանգության» առաջնորդը արդեն երկար ժամանակ է, ինչ հանդես է գալիս պայքարի համար միավորվելու նմանատիպ կոչերով եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս իր դիրքրոշումն արտահայտել է այդ հարցի կապակցությամբ. «Եթե ներկայացվեն խնդիրների լուծման հստակ լուծումներ, ռացիոնալ առաջարկություններ՝ ուղղված լուրջ խնդիրները լուծելուն, մենք պատրաստ ենք քննարկել դրանք: Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգ չպարունակող միավորվելու վերաբերյալ դեկլարատիվ հայտարարություններին, ապա մենք չենք քննարկել եւ մտադիր էլ չենք քննարկել դրանք»: