Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի հնարավոր կիրառման շուրջ հիստերիա է նկատվում, Բաշար Ասադի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներ ու կոչեր են հնչում, օգոստոսի 26-ին  Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա՝ Սիրիայի հարցով Արեւմուտքի հայտարարությունները հակասում են Լոհ-էրնում «ությակի» գագաթաժողովի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին: Ըստ նրա՝ մարտական միջոցների զանգվածային ավելացում է նկատվում տարածաշրջանում եւ Բաշար Ասադի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներ են հնչում

Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում հայտարարել են, որ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ ապացույցներ ունեն, սակայն առայժմ չեն կարող ներկայացնել, Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռոսիյսկայա գազետան»:

«Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ցանկացած հաղորդագրություն պետք է մանրամասն հետաքննվի: Նման քննության արդյունքները պետք է ներկայացվեին ՄԱԿ-ի ԱԽ: Եվ ությակի գագաթաժողովի այն մասնակիցները, որոնք հրաժարվում են այդ պայմանավորվածությունից, նրանք ըստ էության  փորձում են իրենց վրա վերցնել եւ քննիչների եւ ԱԽ-ի դերը», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ ռուսական փորձագետները միջադեպի իրենց քննությունն են անցկացրել օգոստոսի 21-ին եւ ամբողջական զեկույց են ներկայացրել ՄԱԿ եւ ԱԽ-ի անդամներին:

Հիշեցնելով, որ Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մասին տեղեկատվական արտահոսքը տեղի էր ունեցել, երբ ռուս-սիրիական փորձագետները պատրաստվում էին Ժնեւի կոնֆերանսին, Լավրովը հայտնել է, որ Սիրիայում քիմիական զենքի շուրջ հիստերիան կաշխատի միջազգային կոնֆերանսի գումարման դեմ, դա ձեռնտու կլինի սիրիական ընդդիմությանը եւ ռազմական միջամտության կողմնակիցներին: Հնարավոր է,  այդ լուրի հեղինակների նպատակներից մեկն էլ այդ է եղել, նշել է նա, հավելելով, որ սեպտեմբերին Սիրիայի հարցով կոնֆերանս անցկացնելը ռեալ չէ:  

Ռուսաստանի արտգործնախարարը կոչ է արել չկրկնել անցյալի սխալները եւ Սիրիայում թույլ չտալ ռազմական միջամտություն: «Դրսից այս կամ այն երկիր ուժային միջամտության ոչ մի դեպք չի հանգեցրել անվտանգության վերականգնման, այլ հակառակը, դարձել է տարածաշրջանի ապակայունացման պատճառ», - նկատել է նա:

Լավրովը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն պարտավորվել է հասնել «Ժնեւ 2» կոնֆերանսին սիրիական ընդդիմության մասնակցությանը:  «Երեկ Ջոն Քերրին հեռախոսազրույցում ինձ վստահեցրել է, որ ինքը պարտավորվում է այնպես անել, որպեսզի ընդդիմությունը Ժնեւի կոնֆերանսին մասնակցի կառուցողական տրամադրությամբ` առանց նախապայմանների», - ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: