Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում այսօր՝ օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալները: հաղորդվում է, որ կան վիրավորներ։
Մասնակիորեն վնասվել են Սբ.Սարգիս եկեղեցու եւ կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։





























